|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Ժողովուրդը» գրում է. «Երևան գարեջուր» ՓԲԸ, որը հայտնի է իր «Կիլիկիա» ապրանքանիշով, այս տարվա ընթացքում չի դադարել Ռուսաստան գարեջուր արտահանել, ինչի արդյունքում մեծ վնասներ է կրում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է «Երևանի գարեջուր» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Հայրյանը: Վերջինս իրենց քայլը պատճառաբանել է ռուսական շուկան չկորցնելու նպատակով: Այսնիքն՝ եթե դադարեն արտահանել, ապա ռուսական շուկայի կարգավորվելուց հետո այնտեղ վերադառնալը կդառնա դժվար և ծախսատար:
Ըստ Արմեն Հայրյանի՝ դեռևս անցած տարվանից իրենց ընկերության արտահանման ծավալները նվազել են, 2013 թվականի հետ համեմատած, մոտ 25 տոկոսով: Ի դեպ, «Երևան գարեջուր» ՓԲԸ-ի փոխտնօրենի խոսքերով՝ ներքին շուկայում ևս սպառման ծավալներն առաջվանը չեն: «Այստեղ էլ կապված է ազգաբնակչության սոցիալական վիճակի հետ, մասնավորապես, մարդկանց գնողունակությունն ընկել է: Սա ևս ազդում է արտադրանքի վաճառքի ծավալների վրա»,- թերթի փոխանցմամբ ասել է նա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։