|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող միակ կուսակցության` քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշն անդրադարձել է Եվրախորհրդարանի՝ Ցեղասպանության մասին որոշմանն ու Հռոմի պապի հայտարարություններին. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Նշելով, որ այս շաբաթվա ընթացքում թուրքական կառավարության կողմից հնչեցված տարբեր հայտարարություններին ինքը դեմ է, Դեմիրթաշն ասել է. «Կառավարությունը պետք է ուսումնասիրություններ կատարի նախկինում տեղի ունեցած իրադարձությունների ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ: Պապը մի բան է ասում, երեխայի նման դեմ են դուրս գալիս: Մարդ դժվարանում է հասկանալ: Պատմեք հասարակությանը, թե ինչպես պետք է առերեսվել հայկական իրականության հետ: Սա այնպիսի հարց է, որ պաշտոնապես չի բացահայտվել: «Պապին չենք ճանաչում» ասելով՝ այս հարցը չի լուծվի»: