|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ նախարարությունները պատրաստվում են ապրիլի 24-ի միջոցառումներին: Մշակույթի նախարարությունն իր հերթին հատուկ միջոցառում է պատրաստել այդ օրվա կապակցությամբ:
Yerkir.am-ին մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի` կեսդարյա պատմություն ունեցող «Անտունի» բալետի օրատորիան (բալետի 2-րդ արարից) հանրությանը կներկայացվի ապրիլի 23-ի ուղիղ կեսգիշերին Ազատության հրապարակում: Կմասնակցեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբն ու երգչախումբը /դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան, խմբավար՝ Ռ.Մելիքյան: Միջոցառումը կտևի շուրջ 1 ժամ: