|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից երեկ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ էլէներգիայի սակագնի բարձրացման հարցով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմել-չդիմելու վերաբերյալ այս պահին հավաստի տեղեկություն չունեն: Այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ը չի հերքում, որ հնարավոր է՝ դիմի էլէներգիայի սակագնի բարձրացման համար: Ենթադրվում է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում լուծել ՀԷՑ-ի պարտքերի խնդիրը, որպեսզի ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը կարողանա գնել այդ ընկերությունը, որոշել են այս կերպ խնդիրը լուծել՝ ապագա սեփականատիրոջը հնարավորություն տալով լրացուցիչ շահույթի հաշվին մարել պարտքերը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններուլ՝ ՀԷՑ-ն ի վերջո վճարել է այս տարվա առաջին երկու ամիսներին փոքր ՀԷԿ-ից ստացված էլեկտրաէներգիայի դիմաց կուտակած պարտքերը: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև «Փոքր ՀԷԿ-երի միության» նախագահ Նաիրա Նահապետյանը:
«Երկու ամսվա պարտքն, այո, վճարել են, իսկ մարտ ամսվա գումարը կվճարեն ապրիլի 25-ին, քանի որ մեր պայմանագրով այդպես է նախատեսված, մենք այլևս պարտք-պահանջ չունենք ՀԷՑ-ի հետ»,-ասաց Նահապետյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։