|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամերիկյան մի խումբ փորձագետներ, քաղաքական գործիչներ և ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոչով. հայտնում է ադրբեջանական Turan-ը:
Նրանք անհանգստություն են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վատացման կապակցությամբ:
Նամակում ԱՄՆ-ին կոչ է արվում կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ երկրում անմեղ մարդկանց ձերբակալությունները կանխելու համար: Կոչ է արվում սառեցնել այդ ձերբակալությունների համար պատասխանատու չինովնիկների ակտիվները և զրկել վիզայի տրամադրումից: