|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին: Խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը եւ Արտակ Դավթյանը:
Ապրիլի 16-ին նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի երկկողմ հանդիպումը ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Նույն օրը ԱԺ փոխնախագահը կմասնակցի «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային ֆորումի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում Էդուարդ Շարմազանովը հանդիպում կունենա նաեւ Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հետ: