|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր լրացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարման մեկ տարին: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ցավով նշեց, որ, չնայած կառավարության գործադրած ջանքերին, Տիգրան Սարգսյանի և ներկայիս կառավարության գործելաոճում որևէ փոփոխություն չկա: «Չնայած կառավարության գործադրած ջանքերին` ցավով պետք է նշեմ, որ որևէ լուրջ փոփոխություն դժվար է արձանագրել: Եվ դա պայմանավորված է գործող համակարգով»,- ասաց Հակոբյանը՝ չցանկանալով մանրամասնել ասածները:
Մեր այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը կարծում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ավելի պատրաստակամ է համագործակցել, քան Տիգրան Սարգսյանինը, Ռուբիկ Հակոբյանը քմծիծաղով պատասխանեց. «Միքայել Մելքումյանը խելացի է, նա թող այդպես նշի»: