|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Սփյուռքահայ ճարտարապետ Հովսեփ Սարաֆյանը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ ապրիլի 11-ին, ընդունել է սփյուռքահայ ճարտարապետ, բարերար Հովսեփ Սարաֆյանին:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել պարոն Սարաֆյանի օժանդակությունն՝ ուղղված Հայաստանի համայնքներում տարբեր ծրագրերի իրականացմանը եւ շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքների համար: Վարչապետը հույս է հայտնել, որ հայանպաստ այդ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ: Սփյուռքահայ բարերարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին բարձր գնահատանքի համար եւ ընդգծել, որ այսուհետ եւս կշարունակի աջակցություն ցուցաբերել հայրենիքին՝ տարբեր ծրագրեր կյանքի կոչելու համար:
Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Հովսեփ Սարաֆյանին Հովիկ Աբրահամյանը պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: