|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացրած «Արմենիա» առագաստանավի անձնակազմին` գրող-հրապարակախոս Զորի Բալայանի գլխավորությամբ. տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Նախարարը նշել է, որ մեծ ոգևորությամբ է հետևել շրջագայության բոլոր փուլերին: Նա անգնահատելի է համարել ճամփորդության նշանակությունը, հատկապես` հայապահպանության, մշակութային արժեքների հաշվառման և փաստագրման գործում:
Ճանապարհորդության ընթացքում առագաստանավի անձնակազմն ապահովված է եղել բոլոր դեղերով և բուժամիջոցներով, որոնք անհրաժեշտ են եղել նավարկության ողջ ընթաքցում:
Գիտարշավի մասնակիցները նախարարին պատմել են աշխարհի 5 մայրցամաքներում իրենց բաժին հասած փորձությունների և ձեռքբերումներ մասին:
Զորի Բալայանը ՀՀ առողջապահության նախարարի կողմից պարգևատրվել է ԱՆ հուշամեդալով: