|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։
2015 թվականի ապրիլի 4-ին հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքներով Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ Կ.Մոսինյանը: Տուժած քաղաքացին ապրիլի 5-ին հաղորդում է տվել, որ 2015 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 22:30 սահմաններում, իր ավտոմեքենայով Բագրատաշենի անցակետից Երևան մեկնելիս անծանոթ մեկը՝ Արթուր անունով, խնդրել է իրեն տեղափոխել Դիլիջան: Իջևան քաղաքի ճանապարհին Կ.Մոսինյանը կանգնեցրել է ավտոմեքենան՝ այն նորոգելու համար:
Ուղևոր Արթուրը և իրենց մոտեցած անծանոթ անձը բռնության գործադրմամբ ավտոմեքենայի միջից հափշտակել են երկու հեռուստացույց և վրացական լարի: Կ.Մոսինյանը հայտնել է նաև, որ գլխին ստացված վնասվածքներն առաջացել են զենքին նմանվող առարկայի հարվածից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Կ.Մոսինյանը ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: