|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկի մոտ գտնվող տարադրամի փոխանակման կետից մեկում երեկոյան տեղի է ունեցել ավազակային հարձակում։ Ոստիկանությանը առայժմ հայտնի չէ ավազակային հարձակումը խմբակային է եղել, թե՞ ոչ: Ըստ նախնական վարկածի հարձակում իրականացնողները զենքի սպառնալիքով հափշտակել են փոխանակման կետում եղած ողջ գումարը, իրենց հետ տանելով տարածքը տեսահսկող սարքավորումներն ու համակարգիչը: Փախուստի պահին տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը նույնիսկ փորձել է կառչել հարձակում իրականացնողներից մեկի ոտքից, որի կողմից զենքի սպառնալիքի գործադրումից հետո ստիպված է եղել բաց թողնել նրան։