|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վաղը՝ ապրիլի 9ին, ժամը 12:00-ից, Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի ծրագրերի շրջանակում՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան մոտ (Չարենցի 29) կազմակերպում են երիտասարդական-ուսանողական ցույց։
Նույն օրը, ապրիլի 9-ին, ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները կազմակերպելու են ցույցեր՝ աշխարհի տարբեր երկրներում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատների առջև: Ցույցերի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատներին հանձնվելու են նույնաբովանդական տեքստով պահանջագրեր:
Համահայկական երիտասարդական-ուսանողական ցույցերը նպատակ ունեն միավորել Հայաստանում և սփյուռքում ապրող հայ երիտասարդներին և նրանց միջոցով բարձրացնել հայ ժողովրդի բողոքի ձայնը