|
Փոխարժեքներ
23 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Yerkir.am-ը տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանից փորձեց ճշտել՝ հնարավո՞ր է` համայնքների խոշորացմանը հաջորդի ՀՀ մարզերի խոշորացման գործընթացը: Ըստ այդ խորշորացման գործընթացի` իրար կարող են միանալ Վայոց ձորի և Սյունիքի մարզերը, Արարատի և Արմավիրի, Լոռու և Տավուշի, ինչպես նաև Արագածոտնի և Շիրակի մարզերը:
«Մարզերի խոշորացում կարող է լինել միայն այն դեպքում, եթե մեր համայնքները շրջանային մակարդակով խոշորացվեն: Մենք աշխատանքային այդպիսի վերլուծություն ունենք, սակայն վաղ է խոսել մարզերի խոշորացման մասին»,- ասաց Գիլոյանը՝ հավելելով. «Մենք այս պահին փնջային փուլում ենք գտնվում, այսինքն` այդքան խոշոր չեն մեր մարզերը»:
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ համայնքների խոշորացումից հետո նոր հնարավոր է մտածել մարզերի խոշորացման մասին: «Դա կլինի միայն խոշոր համայնքների դեպքում: Օրինակ՝ Վրաստանում գուբերնիաները ունիֆիկացվում են: Դա քաղաքական որոշման խնդիր է, շատ հնարավոր է` 10-ը մարզը դառնա 5 կամ 6 մարզ, մենք, սակայն, այս ամենի մասին կարող ենք միայն գուշակություններ անել»,- եզրափակեց Գուլոյանը: