|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հանձնարարականի համաձայն՝ 2015 թվականի ապրիլի 1-ից Թուրքիայի Հանրապետությունից և Պակիստանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պտուղ-բանջարեղենը սահմանված կարգով պետք է ենթարկվի լաբորատոր հետազոտության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի 1237-Ն որոշմամբ սահմանված՝ սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջներին համապատասխանությունը գնահատելու համար:
Համաձայն հանձնարարականի՝ Թուրքիայից և Պակիստանից ներմուծվող թարմ և թարմ սառեցված մրգերը և բանջարաբոստանային կուլտուրաները, բացի բուսասանիտարական հսկողությունից, կենթարկվեն նաև թունավոր տարրերի, նիտրատների և պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության: Անհամապատասխանության դեպքում բեռների ներկրումը հանրապետություն կարգելվի: