|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր երեք հայցով որոշում է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության, տեղեկացնում է «Ա1+»-ը։
Հայցերից մեկը ներկայացրել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն՝ Լեւոն Գուլյանի մահվան տարելիցի առիթով սգո երթի թույլտվություն չստանալու համար։ Կոմիտեն ֆինանսական պահանջ չէր ներկայացրել։ Հիշեցնենք, որ 2007 թ. մայիսի 12-ին Լևոն Գուլյանի դիակը բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության շենքի բակում,երբ նա հրավիրվել էր ոստիկանության մի գործով։
Եվրադատարանը այսօր որոշել է, որ Հայաստանի կառավարությունը պարտավոր է երեւանցի Արտաշես Դավթյանին վճարել 9000 եվրո բարոյական վնաս՝ իր նկատմամբ անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի համար։ Արտաշես Դավթյանը «Կրեդիտ սերվիս» բանկի նախկին գործադիր տնօրեն է։
Վարդենիսցի Նալբանդյան ընտանիքին 62000 եվրո պետք է վճարվի՝ ՄԻ կոնվենցիայի մի շարք դրույթների խախտման համար։ Նալբանդյան ընտանիքը դիմել էր իրավապահ մարմիններում, դատական համակարգում արդար դատաքննության, արդյունավետ պաշտպանության, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների խախտման համար։
Մանրամասները՝ այստեղ: