|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուզբեկստանի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Իսլամ Քարիմովը: Այդ մասին վկայում են Ուզբեկստանի ԿԸՀ-ի նախնական տվյալները:
77-ամյա նախագահին իրենց ձայնը տվել է ընտրողների 90.39 %-ը:
«Արդարություն» սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Նարիմոն Ումարովի օգտին քվեարկել է ընտրողների 2.5 %-ը, Ազգային դեմոկրատական կուսակցության թեկնածու Աքմալ Սաիդովի օգտին՝ 3.08%-ը, Խոթամժոն Քեթմոնովի օգտին՝ 2.92 %-ը:
Ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 91.08 %-ը կամ 18 մլն 942 հազար մարդ:
Իսլամ Քարիմովը երկիրը ղեկավարում է արդեն 25 տարի: