|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մարտի 27-ին Մոսկվայում մեկնարկեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ «Խառլամպիևի հուշամրցաշարը», որին այս տարի մասնակցում է 35 պետության շուրջ 300 մարզիկ:
Հեղինակավոր այս մրցաշարին Հայաստանը մասնակցում է ուժեղագույն կազմով: Մրցումների առաջին իսկ օրը Հայաստանը ներկայացնող Աշոտ Դանիելյանը գերազանց անցկացրեց մրցելույթները և 90 կգ քաշային կարգում դարձավ մրցաշարի հաղթող ու նվաճեց աշխարհի գավաթը:
Մեկ մեդալ էլ նվաճել է Վահե Օթարյանը՝ 52 կգ քաշային կարգում գրավելով երրորդ տեղը: