|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Yerkir.am-ի տեղեկություններով` մարտի 25-ի առավոտյան «Անի» հյուրանոցի մոտ 3 հարբած տղամարդիկ վիճաբանում են միմյանց հետ եւ ոտքերով ու ձեռքերով սկսում հարվածել կայանված «Տոյոտա» ավտոմեքենային: Ականատեսների վկայությամբ` մեքենայի վարորդն էլ կին է եղել:
Տեղեկության մանրամասները փորձեցինք ճշտել ոստիկանությունից: Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանությունից տեղեկությունը չհերքեցին եւ ավելացրեցին, որ մարտի 26-ին նշված ավտոմեքենան վնասելու կասկածանքով բաժին է ներկայացել 41-ամյա երեւանաբնակ մի տղամարդ, ով խոստովանել է, որ ինքն է վնասել մեքենան: Կատարվում է հետաքննություն: