|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդկանց մեծ մասը չի կարողանում հագուստ ընտրել: Նրանք հիմնականում իրենց հույսը դնում են կանանց, իրենց կնոջ կամ մոր խորհուրդի վրա:
Ըստ Բրիտանիայում անցկացված ուսումնասիրության՝ ավելի քան 1.000 մասնակից տղամարդկանց երկու երրորդը ընդունել է, որ հագուստի գնումներ կատարելուց ուղղություն է խնդրում իգական սեռի ներկայացուցչից: 48 %-ը թույլ են տալիս իրենց երկրորդ կեսին ընտրել, նույնիսկ գնել իրենց հագուստները:
Տղամարդկանց հագուստի դիզայներ Նիլ Ֆեննելն ասել է, որ տղամարդիկ ճիշտ չեն կարողանում կողմնորոշվել, որովհետև «նրանք միշտ չէ, որ գիտեն, թե ինչ են փնտրում կամ ինչը կսազի իրենց մարմնի կառուցվածքին»: