|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կարող է պատասխանել ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքներին։ Այդ մասին նախագահը հայտարարել է Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիային նիստի ժամանակ. հայտնում է Интерфакс-ը:
«Բացարձակապես պարզ է, որ ո'չ վախեցնել, ո'չ ճնշում գործադրել մեր երկրի վրա ոչ մեկին չի հաջողվել և չի հաջողվի, ազգային անվտանգության բոլոր արտաքին և ներքին սպառնալիքներին մենք միշտ ունեցել ենք և կունենանք ադեկվատ պատասխան»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ արևմտյան գործընկերների հետ անհամաձայնության դեպքում Ռուսաստանին «չեն խեղճացնի»։
«Ռուսաստանի հետ նման բաները չեն անցնում, երբեք չեն անցել և չեն անցնի ապագայում»,- հայտարարել է Պուտինը։