|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մարտի 22-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատած Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ երկխոսությունը դեռևս ընթացքի մեջ է:
«Դեռևս չեմ կարող նոր տեղեկություն տրամադրել: Այս պահի դրությամբ կարող եմ միայն ասել, որ երկխոսությունն է ընթանում: Շահագրգիռ կողմերի հետ հայկական կողմը համագործակցում է: Հայկական կողմը չի հանդիպել Անդրանիկ Գրիգորյանի հետ»,- ասաց Ամատունին: Նա նշեց նաև, որ իրենք հետևում են դեպքերի ընթացքին՝ համաձայն հանձնառության: