|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի Մուղլա նահանգի Միլաս շրջանում դեռևս անհայտ հանգամանքներում անտառային հրդեհներ են բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատներ, 6 ինքնաթիռ և 8 ուղղաթիռ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև կամավորներ ու քաղաքացիներ։ Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքները ընթանում են գիշեր-ցերեկ թե՛ ցամաքային, և թե՛ օդային ճանապարհով։
Կրակը նաև տարածվել է Չաքըրալան գյուղի վրա, գերեզմանատան վրա ու ստիպված են եղել տարհանել 350 բնակիչ ունեցող գյուղը։ Կրակի տակ է առնվել 30 հեկտարից ավելի տարածք։
Կա վարկած, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական լարերի կայծից։ Նշվում է, որ մեծ ջանքեր են գործադրվում հրդեհը վերահսկողության տակ առնելու համար։