|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ համագործակցությունը ՀՀ եւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը մեծապես նպաստում է նշված ոլորտում մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի արդյունավետորեն իրականացմանը:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, պաշտոնատար այլ անձինք: