|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Մարտի 20-ին, ժամը 10.50-ին, 1942 թ. ծնված Սարգիս Ա.-ն ոստիկանության Ամասիայի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը բաց դռնից մտնելով տանը կից անասնագոմ՝ գողացել են 7 գլուխ ոչխար` պատճառելով 490.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված, նախկինում դատված Շալիկո Խ.-ն: Գողոնն առգրավված է: Շալիկո Խ.-ն ձերբակալված է: