|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ՝ մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում՝ հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 21:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի հարևանությամբ՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, Երևանի բնակիչ, 30-ամյա Արայիկ Հարությունյանը իր վարած Mercedes մակնիշի 34 FA 574 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 50-ամյա Վարդուհի Դարակչյանին:
Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ վրաերթի ենթարկվածին ճանաչում են, քանի որ բազմաթիվ անգամներ վրաերթի է ենթարկվել և դրսևորում է տարօրինակ վարքագիծ. նա կպչում է ավտոմեքենաներին ու պատուհաս դառնում թե՛ վարորդների, թե՛ ոստիկանության ծառայողների և թե՛ քննիչների համար:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում