|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը համատեղ մամուլի ասուլիս են տվել:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, թե Հայաստանը ոչինչ չի անում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, Էդվարդ Նալբանդյանը ասել է. «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան մշտապես խնդիր է ստեղծել՝ մի կողմից աջակցելով Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը, մյուս կողմից` փորձելով միջամտել միջազգային մանդատ ունեցող եռանախագահների ջանքերին: Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է օգնել հիմնախնդրի կարգավորմանը, ինչքան հնարավոր է պետք է հեռու մնա այդ գործընթացից»:
Նալբանդյանի խոսքով` պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել եռանախագահների ջանքերին` ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, զերծ մնալ նոր կառույց, ձևաչափ, աշխատանքային խումբ ստեղծելուց, որոնք կվնասեն եռանախագահների գործունեությանը, ովքեր անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի հիմնախնդիրն ունենա բացառապես խաղաղ հանգուցալուծում: