|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարտի 13-ին և 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգներով հանդես եկավ ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար, կոմպոզիտոր Ռիշար Կլայդերմանը: Նրան նվագակցում էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը:
Կլայդերմանը համերգին /ինչպես և ասուլիսին/ ներկայացել էր` Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը կրծքին փակցրած:
Համերգի ընթացքում նա նշեց, որ իր ամբողջ կյանքը սիրո պատմություն է` նվիրված իր երգերին, դաշնամուրին, հանդիսատեսին, ինչու չէ` նաև Հայաստանին: Կլայդերմանը ողջ համերգի ընթացքում զրուցում էր հանդիսատեսի հետ, յուրաքանչյուր ստեղծագործությունից հետո նոտաները նվիրում հանդիսատեսներից որևէ մեկին: Համերգին հնչեցին նրա հին ու սիրված, ինչպես նաև բոլորովին նոր ստեղծագործություններ:
Հայ հանդիսատեսին Կլայդերմանը հատուկ անակնկալ ուներ պատրաստած` կատարեց Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ից «Ադաջիո»-ն:
Նա նշեց նաև, որ, ճիշտ է, սա իր առաջին այցն է Հայաստան, բայց շատ սիրեց Հայաստանն ու հայ հանդիսատեսին, ուստի հույս ունի համերգներով վերադառնալ այստեղ: