|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանություն-ընդդիմություն հաշտեցումից հետո կառավարամերձ շրջանակներում խոսվում է, որ ապրիլից հետո փոփոխություններ են սպասվում գործադիր մարմնում: Խոսքը գերատեսչական միավորումների, հատկապես ներքին գործերի նախարարության ստեղծման մասին է:
Թեման ամիսներ առաջ շրջանառվեց ու փակվեց: Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան դաշինքի փլուզումից հետո Վովա Գասպարյանի առաքելությունը ոմանք արդեն ավարտված են համարում, քանի որ Սերժ Սարգպանն ի սկզբանե նրան բերել էր ԲՀԿ-ի դեմն առնելու նպատակով: Իսկ քանի որ այդ խնդիրն այլևս առկա չէ, ուստի Գասպարյանին պահելու իմաստն էլ է վերանում:
Ըստ իշխանական շրջանակների, կառավարելի ընդդիմության պարագայում նոր կառույցի՝ ՆԳՆ ղեկավարի հարցում նախընտրությունը տրվելու է մեղմ իմիջով թեկնածուի: Սմենահավանականը համարվում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը»:
Մանրամասն թերթի՝ այսօրվա համարում: