26 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 416.73 |
GBP | ⚊ | 485.98 |
GEL | ⚊ | 144.6 |
RUB | ⚊ | 4.22 |
USD | ⚊ | 388.6 |
ArmLur.am-ը գրում է. Ազգային ժողովը դեկտեմբերի 17-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ արտահերթ նիստում, 67 կողմ, 6 դեմ ձայնով, ընդունեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:
Այսպիսով, ըստ ընդունված նախագծի, Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը։ ՆԳՆ ենթակա մարմիններ կլինեն Ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը: Այս օրերին շրջանառվում են նորաստեղծ Ներքին գործերի ապագա նախարարի տարբեր անուններ: Նրանց թվում է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարար Արմեն Փամբուխչյանը, ում ղեկավարած կառույցը լուծարվելու է:
ArmLur.am-ն ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից փորձեց ճշտել՝ նախարար Փամբուխչյանը նոր պաշտոնի առաջարկ ստացել է, թե ոչ: Ի պատասխան վերջինս նշեց. «Ձեր բարձրացված հարցերի շուրջ քննարկում չի եղել»: Նշենք սակայն, որ ArmLur.am-ի տեղեկություններով, այդ քննարկումը ծավալվել է դեկտեմբերի 20-ին՝ ՔՊ վարչության նիստում եւ ներկաների մեծամասնությունը կողմ է եղել այդ տարբերակին:
Սակայն նկատենք, որ ամեն դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլեւս նախկինի պես չի վստահում իր թիմակիցներից շատերին եւ դա է պատճառը, որ առաջիկայում պաշտոնանկություններ եւ նոր նշանակումներ կլինեն:Իսկ ոստիկանապետ Վահե Ղազարյանին վստահցրել է վարչապետը, որ հենց նա է լինելու ՆԳ ապագա նախարարը: