|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն է, որ չի ճանաչվել 100 տարվա ընթացքում:
Նա հայտնել է, որ իր Not on Our Watch կազմակերպության համար կարևորը ցեղասպանությունների կանխումն է: «Կանխելու մաս է կազմում նախկինում տեղի ունեցածներն ընդունելը: Մենք չենք կարող անտեսել պատմությունը»,- ասել է Քլունին:
Նշելով, որ ցեղասպանությունները մինչ օրս շարունակվում են, դերասանը շեշտել է ցեղասպանություններին ուշադրություն դարձնելու կարևորությունը: