|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն հայտնել ենք, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի և Ստեփան Մարգարյանի հետ:
Yerkir.am-ը կապ հաստատեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ՝ տեղեկանալու՝ իրենց դիրքորոշումը ինչպիսի՞ն է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Զոհրաբյանը նշեց. «Ներողություն եմ խնդրում, բայց որոշ ժամանակ չեմ կարող պատասխանել լրատվամիջոցների հարցերին: Լրատվամիջոցներն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը կարող են ստանալ ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանից»:
Վահան Բաբայանը մեզ հետ զրույցում միայն նշեց. «Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը: ԲՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախկինում հայտնած իրենց դիրքորոշումը: Քննարկումները շարունակվում են»: