|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր` ժամը 20-ին, ՀՀԿ ԳՄ հերթական նիստն է տեղի ունենալու: Yerkir.am-ի տեղեկություններով՝ այդ նիստում ՀՀ նախագահը հայտարարելու է սահմանադրական փոփոխությունների մեկնարկի մասին:
Yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը, պատասխանելով հարցին, թե հայտնի՞ է, արդյոք, «նոր» ԲՀԿ-ի տեսակետը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, նշեց. «Իհարկե, անհայտ է, մենք պետք է այդ ամենը քննարկենք: Քննարկումից հետո, երբ արդեն մեր տեսակետը պարզ կլինի, անպայման այն կհայտարարենք»:
Ուշագրավ է, որ ԲՀԿ արտահերթ համագումարից հետո ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդգծել էր, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԲՀԿ-ի տեսակետը չի փոխվել: