|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայում Բաքըլրքոյ շրջանի հայ բնակիչ Զ.Ք.-ն դիմել է դատարան՝ վերադարձնելու իր տունը, որն իր ձեռքից խլել են իր աշխատավայրի ղեկավարն ու հաշվապահը:
Ըստ «Ակօս»-ի՝ Զ.Ք-ն ամուսնալուծված է և 2010-ից ապրում է իր միակ երեխայի հետ: Նույն թվականին նա աշխատանքի է ընդունվել Ազիզ Քադալ անունով մեկի ընկերությունում: Քադալին պարտքով գումար տված Զ.Ք-ն, չկարողանալով հետ վերցնել տված գումարի կեսը, հեռացել է և ընդունվել այլ աշխատանքի: Երկու տարի շարունակ սպառնալիքների ենթարկված Զ.Ք.-ն դիմել է ոստիկանության, սակայն` ապարդյուն:
Աշխատավայրի ղեկավարն ու հաշվապահը, կնոջը սպառնալով, թե` «դու հայ ես ու միայնակ, գիտենք, թե որտեղ է սովորում քո երեխան», ստիպել են ստորագրել լիազորագիր: Թեեւ նոտարի միջամտությամբ հաջողվել է այն չեղյալ համարել, հայտնի է դարձել, որ կնոջն տունն արդեն հասցրել են վաճառել:
Հայ կինը դիմել է Բաքըրքոյի 14-րդ ծանր հանցագործությունների դատարան՝ հանցագործներին «խաբեության և սպառնալու» մեղադրանքով դատի տալով: