|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ դպրոցներից մեկի աշխատակիցները երեխաների ձեռքից վերցրել են ճաշը, քանի որ դրա համար չի վճարվել: Երեխաների ծնողները պահանջում են դպրոցի ողջ անձնակազմին պատասխանատվության ենթարկել:
Դեպքը պատահել է Մասաչուսեթս նահանգի Էթլբորո քաղաքի դպրոցներից մեկում: Աշխատակիցների նման դաժան վերաբերմունքին է արժանացել 25 աշակերտ. գրում է The Sun Chronicle-ը:
Հայտնի է դարձել, որ երեխաների ճաշի համար սնունդ մատակարարող Whitson’s ընկերությունը որոշել է այլևս սնունդ չբերել այն երեխաների համար, ովքեր չեն կարողացել վճարել դրա դիմաց: Երեխաների մոտ գումար չի եղել, իսկ դպրոցի էլեկտրոնային հաշվի վրա բավարար գումարը չի եղել: Դպրոցի աշխատակիցները ստիպել են երեխաներին իրենց մատուցարանում դրված սնունդը թափել:
Երեխաներին ոչ միայն նվաստացրել, այլև ֆիզիկապես վատ վիճակում են դրել. նրանք սովից թուլացել են:
Դպրոցի ղեկավարությունը հայտնել է, որ այս արարքի հեղինակներից մեկն արդեն հեռացվել է աշխատանքից, իսկ սնունդ մատակարարող ընկերությանը զգուշացրել են, որ այլևս նման բաներ թույլ չտա:
Բանն այն է, որ ճաշի համար վճարել չկարողացող երեխաներին կաթն ու սենդվիչները տրվում են անվճար: