|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանի քաղաքացի` 62-ամյա տղամարդը դիմել է հայ իրավապահներին ու հայտնել, որ անցյալ տարի աշնանը Նատաշա անունով ներկայացած բրոքերից Երևանի «Գլենդել Հիլզ» թաղամասում գտնվող շենքերից մեկի 11-րդ հարկում 60 ԱՄՆ դոլար օրավճարով բնակարան է վարձել. գրում է «Փաստինֆո»-ն:
Որոշ ժամանակ անց գումարային խնդիրների պատճառով չի կարողացել վճարել բնակարանի վարձը, ինչի համար Նատաշան հենց այդ վարձակալած բնակարանում ծեծի է ենթարկել նրան, պատառաքաղով հարվածներ է հասցրել կրծքավանդակի շրջանում և, բնակարանի դուռը դրսից փակելով իրանցու վրա, հեռացել է` 6 օր նրան պահելով պատանդի կարգավիճակում և պահանջելով մարել պարտքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: