|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն էին այցելել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում էր նաև ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:
Լրագրողների հարցին` արդյո՞ք այսօրվա Հայաստանը Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանն է, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Եթե անգամ ինչ-որ բան էլ էն չի, կդզմռտենք»:
Հարցին, թե իրեն հայտնի՞ են Վազգեն Սարգսյանի սպանության պատվիրատուները, և բացահայտվա՞ծ է, արդյոք, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, գեներալ-պատգամավորը պատասխանեց. «Հայտնի են, հենա նստած են, կարող ենք գնալ, տեսնել: Հոկտեմբերի 27-ն էլ բացահայտված է»: