|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մարտի 6-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգը: Համերգը կղեկավարի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:
Ծրագրում կհնչեն Ղազարոս Սարյանի «Պասկալիա», Ալեքսանդր Հարությունյանի «Կրակի բովով», Իգոր Ստրավինսկու «Դաշնամուրի կոնցերտ» և Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիա» ստեղծագործությունները: