|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր խորհրդարանում, անդրադառնալով վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմաններին լարվածությանը, ասաց, որ մերոնք պետք է պատժիչ գործողությունների դիմեն: «Ես արդեն ասել եմ, որ պետք է դիմել պատժիչ գործողությունների»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում ասել էր, որ մեր ողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից կրակոցների թիվը վերջին շաբաթների ընթացքում եռապատկվել է: