|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն ձևակերպմանը, թե ՀԱԿ-ն ընդդիմության դաշտում միայնակ է մնացել, ասաց, որ առաջին նախագահի հայտարարությունը մեկնաբանելն իր կոմպետենտությունից դուրս է:
«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել ո՛չ այդ մարդու ասածները, ո'չ էլ որևէ մեկի: Այդ ամենն իմ կոմպետենտությունից դուրս է: Այլ բան է, թե ես որտեղ եմ տեսնում ԲՀԿ-ին՝ որպես քաղաքական ուժ»,- նշեց նա:
Ուրիխանյանն ասաց, որ ինքը ԲՀԿ-ին տեսնում է միայն ընդդիմադիր դաշտում, և «Բարգավաճ Հայսատան»-ը շարունակելու է աշխատել այն քաղաքականությամբ, որը որդեգրել է հենց սկզբից: