|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն հայտնել ենք, որ փետրվարի 28-ին Ադրբեջանը դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձն է կատարել ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ: Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ` 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը եւ 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով` Հայկ Բարոյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքից է: Yerkir.am-ի հետ զրույցում Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը հայտնեց, որ դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակված, որից հետո միայն պարզ կդառնա, թե Հայկը մարմնի որ հատվածում է վնասվածք ստացել: Նրա խոսքով` զինծառայողի հոգեհանգիստն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը:
Հայկն իր սոցիալական ցանցի էջում դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին մի գրառում էր կատարել. «Պոստում կանգնած տխուր-տրտում, միայն մեկն է առաջնորդում, միայն մայրն է միշտ աղոթում, իր զինվորին անվերջ սպասում…»:
Լուսանկարները` Հայկի սոցցանցի էջից:

