|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Այքութ Էրդողդուն հայտնել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 65.4 միլիոն դոլար է վճարել ԱՄՆ-ում հրեական լոբբիների 19 կազմակերպություններին:
Ըստ Yeniasya-ի՝ նա հայտնել է, որ իշխող կուսակցությունը փորձում է երկերեսանիորեն թաքցնել իր հակահրեական քաղաքականությունը՝ հրեական լոբբիներին մեծ գումարներ վճառելով և փորձելով սիրաշահել դրանց:
Ավելի ուշ պատգամավորը Twitter-յան իր էջում այդ մասին փաստաթղթեր է ներկայացրել:


