|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթեցրել են Թուրքիայի դեսպանատան մեքենան, մահացել է Թուրքիայի քաղաքացի: Պայթյունի հետևանքով վիրավորվել է ևս մեկ թուրք:
Ըստ Haberler-ի՝ հարձակումն իրականացվել է այն տարածքում, որտեղ գտնվում են Թուրքիայի, Գերմանիայի և Իրանի դեսպանատները:
Աֆղանստանի ներքին գործերի փոխնախարար Էյուփ Սալնյին հայտնել է, որ մահափորձի թիրախը եղել է մեկ այլ թուրք քաղաքացու վարած մեքենան:
Reuters-ը պնդում է, որ ավտոմեքենան պատկանել է թուրքական դեսպանատանը, և որ հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբանը»: Դեռևս հայտնի չէ մահացողի և վիրավորի ինքնությունը: