|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված` Հայաստանի ազգային արխիվը մի շարք միջոցառումներ է նախատեսել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ այս տարի լույս կտեսնեն «Հայերի Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում» գրքի 4-րդ և 5-րդ հատորները` արդեն ռուսերեն և իսպաներեն /թուրքերեն տարբերակն արդեն կա/:
Ըստ նրա` առաջին հերթին պետք է համապատասխան փաստաթղթերի հրատարակման հարցերով զբաղվել, հետո արդեն դրանք տարբեր երկրներում ցուցադրել:
«Օրինակ` Մոսկվայում ռուսերեն-անգլերեն կցուցադրվեն փաստաթղթեր /գրքի տեսքով/ հայերի` Ցեղասպանության հետևանքով կրած տնտեսական կորուստների վերաբերյալ: Շուտով Պատմության թանգարանում կբացվի ցուցահանդես` Ցեղասպանությունից հետո մեր ժողովրդի ճակատագրին նվիրված: Մենք գրքի տեսքով պատրաստվում ենք ներկայացնել նաև 100 մարդկանց, ովքեր վերապրել են Ցեղասպանությունը, և նրանք կամ նրանց ժառանգները համաշխարհային ճանաչում ունեն»,- ասաց Վիրաբյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ հայ-ֆրանսիական համատեղ վիրտուալ ցուցահանդես կբացվի, որտեղ նյութեր կներկայացվեն Առաջին աշխարհամարտի տարիներին հայ-ֆրանսիական համագործակցության մասին: