|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լոռու մարզի Ուռուտ գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել: 28-ամյա մայրը միայնակ ծննդաբերել է և սպանել նորածնին: Yerkir.am-ի հետ զրույցում Ուռուտի գյուղապետ Սերգո Ջուլհակյանը չհերքեց այդ տեղեկությունը, սակայն նշեց, որ, իր իմանալով, իրենց գյուղում 28-ամյա Արմինե անունով բնակչուհի չկա:
«Ես վաղ առավոտյան դուրս եմ եկել իմ գործերով և հետո միայն իմացել՝ ինչեր են ասում: Ես ոնց մտածում եմ, մեր աղբյուրներով ճշտեցի, որ Արմինե անունով 28-ամյա աղջիկ չունենք: Համ էլ որ մեկը մի հիմարություն անում ա, գյուղապետն ի՞նչն անի ախր: Ախր ինչի՞ պետք է գնար Ստեփանավանում ծննդաբերեր ու երախային էլ թաղեր այնտեղ»,- նշեց գյուղապետը: