|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունների կողմից օրակարգ բերված ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարն ամենախստիվ քննադատում են բուհական եւ գիտական շրջանակները: Այդ ծրագիրը, ըստ ծրագրի մասնակիցների հայտարարությունների, ավարտին կհասցվի 2030 թվականին, բայց այսօր բուռն քննարկումներ են ընթանում։
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում այդ գաղափարին, Գ. Ղազինյանը հորդորեց լուրջ չվերաբերվել` դա Նիկոլ Փաշինյանի կողմից ասպարեզ նետված շեղող ծրագիր է․ «Թերուսներին բնորոշ հատուկ հիմարություն․․․ թվում է, թե ո՞նց կարելի է նման հիմար գաղափար ներկայացնել, բայց իրականում դա շեղող նպատակ ունի, որպեսզի աղմուկ բարձրանա, քննարկեն, իսկ իրենք հանգիստ իրենց հանձնողական ծրագիրն առաջ տանեն»»։