|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում, ուր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքերը, ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը սուտ մատնություն է տալիս, իսկ քրեական օրենսգիրքը պատիժ է սահմանում սուտ մատնության համար: Նա Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստաթուղթը համարեց անտրամաբանական մտքերի շարադրանք:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքելով ասաց. «Քրեական օրենսգիրքը նաև պատիժ է սահմանում վաշխառության, անձի առևանգման և նրան ծեծի ենթարկելու համար: Դուք այդ մեղադրանքով, որպես մեցադրյալ, ներգրավվելու մեծ շանսեր ունեք, մի' մտահոգվեք ուրիշների մասին, Դուք մտահոգվեք Ձեր մասին»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանի անվան հետ է կապվում ԵՊՏՀ դասախոս, գիտությունների թեկնածու Արտակ Ղուկասյանին առեւանգելու, ծեծի ենթարկելու փաստը: