|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակմ խոսելով ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթի մասին, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանի այդ օրվա ելույթը ամենահաջողված ելույթներից մեկն էր:
Ըստ պատգամավորի` Ծառուկյանը ելույթ է ունեցել «առանց հուշաթղթի, հստակ և ազդեցիկ»: Թե ինչո՞ւ չի հրապարակվել տեսաձայնագրությունը, Միքայել Մելքումյանը հստակ պատճառներ չնշեց:
Դիտարկմանը, որ, ըստ Արմեն Աշոտյանի, Ծառուկյանը չգիտի Պյութագորասի թեորեմը եւ չի կարդացել «Վարդանանքը», Միքայել Մելքումյանը հակադարձեց, թե անձնական բնույթի վիրավորանքները չեն մեկնաբանում:
Խոսելով Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի մասին` պատգամավորն ասաց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը միայն արագացրեց իրենց նախատեսած ծրագրերի իրականացումը, որի վերջակետը, ըստ պատգամավորի, կլինեն արտահերթ ընտրությունները: