|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարը: Բացման խոսքով հանդես եկավ «Ծառուկյան դաշինք»-ի շտաբի պետ, ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը: Նա նշեց, որ համագումարի օրակարգում մեկ հարց է՝ ԲՀԿ նախագահի ընտրությունը:
Օրակարգի հաստատումից հետո ընտրվեցին հաշվիչ հանձնաժողովի և մանդատային հանձնաժողովների անդամներն ու նախագահները:
Ելույթ ունեցավ նաև Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանն է արժանի ղեկավարելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Ձայների բացարձակ մեծամասնությամբ Գագիկ Ծառուկյանն ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և քաղաքական խորհրդի նախագահ: