|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ո՛չ պաշտոն է ուզում, ո՛չ էլ ուզում է` ԱԼՄ-ն բացվի: Այսօր լրագրողներին նա հայտնեց, որ շատ գոհ է իր վիճակից, կյանքում ամեն ինչ տեսել է և ամեն ինչից կուշտ է:
«Այս տարի 70 տարեկան եմ դառնում, փառք Աստծո, լավ կյանք եմ ունեցել: Ուղղակի զարմանում եմ, որ հիմա իշխանականներն ասում են` լավ եմ արել: Ես Կայարանի ծնունդ եմ, ու մեզ մոտ ոչ թե ասում էին` լավ է արել, այլ` ճիշտ կամ սխալ է արել: «Լավ եմ անում»-ը ո՞րս է»,- ասաց Կարապետյանը: