|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սահմանադրական բարեփոխումների նախագծում տեղ գտած այն դրույթը, որը վերաբերում է բանակի կառավարման համակարգին, անընդունելի է. այսօր լրագրողներին ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
Ըստ նրա` պատերազմական իրավիճակում գործողությունների կենտրոնացման խնդիր է դրվում:
«Սահմանադրության համապատասխան հոդվածի այն կետը, որը վերաբերում է խաղաղ և պատերազմական իրավիճակներում կառավարումը ստանձնողներին, լուրջ խնդիր է առաջ բերում: Խաղաղ ժամանակ կառավարումը ստանձնում է ՊՆ-ն, իսկ պատերազմի ժամանակ`վարչապետը: Բանակը չի կարելի բաժանել խաղաղ և պատերազմական վիճակների»,- նշեց Կարապետյանը:
Նրա խոսքով` արտաքին դաշտում երկիրն ուժեղ է, եթե առաջնային մանդատ ունեցող մարդն է ներկայացնում: «Նոր կառավարումով`առաջնային մանդատ ունեցող անհատ չի լինելու: Ես հավատում եմ, որ Սերժ Սարգսյանը որևէ պաշտոն չի զբաղեցնելու»,- ընդգծեց Կարապետյանը: